Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հինգ դպրոցական է տուժել, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրը նշում է, որ բոլոր վիրավոր երեխաները սովորում են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում։
Մասնավորապես, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 69-ամյա Խոսրով Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 16-ամյա Տիգրան Հ.-ն, 16-ամյա Գառնիկ Ա.-ն, 16-ամյա Անի Պ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն և 17-ամյա Նարե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ահազանգը գրանցվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը...