Դեկտեմբերի 16-ին և 17-ին Հենրիխ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի խեցեգործության արհեստանոցում կանցկացվեն բաց դռների օրեր, ասված է կենտրոնի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
Ցանկացողները կարող են ծանոթանալ կենտրոնում ստեղծված աշխատանքներին, իսկ ուսուցչուհի Անուշ Ղուկասյանը կխոսի արհեստի ուսուցման մեթոդների մասին։ Սեմինարը բաց է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
Կենտրոնն այցելուների համար բաց կլինի ժամը 12:00-ից 17:00-ն՝ Սարյան 27 հասցեում։