Blink-182-ի թմբկահար Թրևիս Բարքերը պատրաստվում է աճուրդում վաճառել արյունով ներկված Vans սպորտային կոշիկները, գրում է Pravilmag-ը։
48-ամյա երաժիշտը 2023 թվականի իր համաշխարհային շրջագայության ժամանակ կրել է այս սև «Vans x Mastermind kicks»՝ գանգի գրաֆիկայով: Աճուրդն ինքնին նվիրված է Blink-182-ի վերջին շրջագայությանը։
Այս կոշիկի մոդելն արժե միջինը 115 դոլար։ Բարքերը ցանկանում է իր զույգի համար ստանալ առնվազն 4000 դոլար:
Հայտնի է, որ «Vans x Mastermind kicks» հավանել է նաև երաժշտի կինը՝ Քորթնի Քարդաշյանը։ Նույն մարզակոշիկներով նրան տեսել են այս տարվա օգոստոսին։
Աճուրդում Բարքերը կվաճառի նաև շրջագայության ընթացքում օգտագործված այլ իրեր՝ թմբուկներ, տաբատ, այդ իրերը նույնպես արյունով ներկված կլինեն։
Աճուրդից ստացված հասույթի մի մասը կուղղվի «Lost But Not Forgotten CA» բարեգործական կազմակերպությանը: