89 տարեկանում մահացել է վրացի և ֆրանսիացի խորհրդային կինոռեժիսոր Օթար Իոսելիանին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի Առաջին ալիքին։
Գործակալության տվյալներով՝ Իոսելիանիի մահվան մասին տեղեկատվությունը վրացական լրատվամիջոցներին հաստատել են կինոռեժիսորի հարազատներն ու ընկերները։
Օթար Իոսելիանին ծնվել է 1934 թվականին՝ Թբիլիսիում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1962 թվականին նկարահանել է «Ապրիլ» կարճամետրաժը։ Նրա «Տերևաթափ» առաջին լիամետրաժ ֆիլմը 1966 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի և Ժորժ Սադուլ մրցանակի՝ լավագույն դեբյուտի համար։