Ադրբեջանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ զարդարել է Ստեփանակերտի գրեթե ամբողջությամբ դատարկ հիվանդանոցը, X-ի միկրոբոլգում (նախկինում՝ Twitter) գրել է լրագրող Լինդսի Սնելը։
«Արդյոք ՄԱԿ-ը պատրաստվո՞ւմ է նորից այցելել գովաբանելու Ադրբեջանին՝ գոյություն չունեցող տեղական բնակչության համար բժշկական ծառայություններ բացելու համար»,- գրել է Սնելը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Կարմիր խաչի հոգածության տակ Արցախում այսժմ մոտավորապես 2 տասնյակ մարդ է ապրում։