Երևան թռչող Boeing 737-ը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան՝ օդանավի առջևի շասսիի կառավարման սենսորի աշխատանքի պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը վերադառնում է «Շերեմետևո» օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ թռիչքի ժամանակ ակտիվացել է առջևի շասսիի կառավարման խափանման սենսորը։
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Boeing 737-ը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։