Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ օդանավում քաղաքացի է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում՝ թռիչքի ժամանակ, հանկարծամահ է եղել ՌԴ քաղաքացի, 65-ամյա Շ. Աղեկյանը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: