Հասարակական տրանսպորտ, խցանումներ, կայանատեղի, աղբահանություն, բնապահպանական խնդիրներ, MPG/Gallup International Association-ի հեռախոսային հարցման տվյալների համաձայն սրանք են երևանցիները համարում Երևանի առջև ծառացած հիմնական խնդիրները։
Դեկտեմբերի 13-16-ը 800 հարցվածներից 32․9 %-ը Երևանի ամենագլխավոր խնդիրը համարել է հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրը, 27․5%-ը՝ երթևեկությունը, խցանումները, կայանատեղին, 24․6 %-ը՝ աղբահանությունը, 15․4%-ը՝ բնապահպանական խնդիրները։
Հաջորդիվ թափառող շների (15․3%) և ճանապարհների վատ վիճակի (12․9 %) հետ կախված խնդիրներն են։
«Երթևեկության խնդիրները, խցանումները և կայանատեղիներն անցած տարվա համեմատ գրանցել են գրեթե 6-անգամյա աճ։ Եթե 2022թ․ և 2021թ․ 4․5 և 5․5 տոկոսն էին նշում այդ խնդիրները, ապա այժմ՝ 27․5 տոկոսը»,- ընդգծել է Հայաստանում «GALLUP International Association»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ավելացնելով, որ աճ է գրանցվել նաև թափառող շների խնդիրը ու ճանապարհների վատ վիճակը նշողների առումով։
Խնդիրների մեջ քաղաքացիները մատնանշել են նաև լուսավորությունը, բուժհաստատությունների վատ սպասարկումը, գործազրկությունը, ապօրինի շինարարությունը, կրթական համակարգի վատ վիճակը, կանաչապատ տարածքների բացակայությունը։
Նավասարդյանը նաև հայտնել է մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայատեղիների թանկացման վերաբերյալ հարցվածների դիրքորոշումը։ Որոշման նախագծին լիովին դրական է վերաբերում հարցվածների 13%-ը, 13․2 %-ը՝ ավելի շուտ դրական, 16․1 %-ը՝ բացասական ու ընդհանրապես բացասական՝ 52․9 %-ը։
Ամանորյան ձևավորումների համար շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար հատկացնելը լիովին արդարացված է համարում 20․1 %-ը, ավելի շուտ արդարացված՝ 27․3 %-ը։ Ավելի շուտ արդարացված չի համարել 19․3%-ը, ընդհանրապես չի արդարացրել 30․3%-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։