Լարված քաղաքական իրադարձություններին զուգահեռ 2023 թվականից անպակաս չէին նաև հետաքրքիր և հանրության շրջանում ուշադրություն գրաված թեմաները, որոնք, իհարկե, տեղ են գտել Armenia Today-ի «Խոսում են երևանցիները» փլեյլիսթում։
ՁԵր ուշադրությանն ենք ներկայացնում Armenia Today-ի 2023 թվականի ամենահետաքրքիր հարցումները։
1․ «Սկսել եմ գնումները», «հիմարացնում են մարդկանց», «հավատում եմ»․ քաղաքացիները՝ Սև ուրբաթի մասին
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն 2023-ի «Սև ուրբաթ»-ից և արդյո՞ք հավատում են հայտարարված զեղչերի իրական լինելուն։
2․ «Պատերազմական իրավիճակ է, ի՞նչ ֆուտբոլ». քաղաքացիները՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, թե արդյոք հետևելո՞ւ են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին: Ի՞նչ սպասելիքներ ունեն խաղից, ի՞նչ են կարծում՝ հե՞շտ կլինի մրցակցի դաշտում խաղալը:
3․ «ԵրևանLife». «ի՞նչ արժե» խնամված լինելը և որքանո՞վ են այն կարևորում
Armenia Today-ը հարցում էր անցկացրել՝ հասկանալու, թե «ի՞նչ արժե» Հայաստանում խնամված լինելը, որքանո՞վ է այն կարևոր հայ հասարակության համար և արդյո՞ք նախապատվություն տալիս են հայկական արտադրանքին:
4․ «ԵրևանLife»․ ի՞նչ լուք են նախընտրում հայ երիտասարդներն ու զբոսաշրջիկները և որքա՞ն գումար են ծախսում
Թրենդայի՞ն, թե՞ առօրյա, բրենդայի՞ն, թե՞ ավելի մատչելի հագուստ, հայաստանյան շուկա՞, թե՞ արտերկրից պատվերներ․ ի՞նչ են նախընտրում հայ երիտասարդներն ու Հայաստանում բնակվող զբոսաշրջիկները․ հարցեր, որոնց պատասխանները կգտնեք Armenia Today-ի ներքոնշյալ հարցման մեջ։։
5․ «Խելացի բան չեն արել», «Ես ինքս էլ կվառեի»․ քաղաքացիները՝ Ադրբեջանի դրոշը վառելու մասին
Ապրիլի 14-ին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը վազեց դեպի բեմ, խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն: Նիկոլյանը բերման ենթարկվեց, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվեց:
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում` պարզելու, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանի դրոշն այրելուն:
6․ Կարդում է Երևանը. Armenia Today-ի հարցումը
Մայրենի լեզվի միջազգային օրվա նախաշեմին Հայաստանում այս հանգստյան օրերին նշվեց Գիրք նվիրելու օրը, որն ամեն տարի անցկացվում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին: Armenia Today-ն այցելեց գրախանութներ, հրատարակչությունների տոնավաճառներ և պարզեց ընթերցասերներից, թե ինչ է կարդում ժամանակակից Երևանը:
7․ «Չեմ ընդունում այս տոնը, մարտի 8-ը՝ հասկացանք․․․». քաղաքացիները՝ Վալենտինի օրը նշելու մասին
Հայաստանում այսօր նշել են Սիրահարների կամ Վալենտինի օրը։ Նրանք, ովքեր նշում են այս տոնը, իրենց սիրելիներին նվիրում են նվերներ, ծաղիկներ և հատուկ բացիկներ՝ վալենտիններ։ Armenia Today-ի թղթակիցը երևանցիներից հետաքրքրվել է՝ արդյոք նշո՞ւմ են այս տոնը, ի՞նչ նվերներ են ստացել, ի՞նչ են պատրաստվում նվիրել իրենց սիրելիներին։
8․ Մայրիկս տեսել է հայրիկիս, մի քանի ամիս անց ամուսնացել են. երիտասարդներն՝ աղի բլիթի խորհրդի մասին
Սուրբ Սարգսի օրը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Հայաստանում այն սկսել են նշել 2007 թվականից: Հին ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդներն աղաբլիթ են ուտում, իսկ դրանից հետո արգելվում է ինչ–որ բան ուտել կամ խմել։ Այդ գիշեր նրանք երազում տեսնում են իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։ Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 4-ին: Armenia Today-ը որոշեց հետաքրքրվել երիտասարդներից՝ արդյո՞ք պատրաստվում են աղի բլիթ ուտել:
9․ Լավ տղամարդուց ո՞վ կբաժանվի. քաղաքացիներն՝ ամուսնալուծությունների շատացման մասին
Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ խնդրելով գնահատել Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճը և նշել այն հնարավոր պատճառները, որոնք երկրում կրճատել են ամուսնությունների թիվը և ավելացրել ամուսնալուծվողների թիվը։
10․ Ինչի՞ մասին են երազում այսօրվա երիտասարդները
Armenia Today-ը հարցում է անցկացրել երիտասարդների շրջանում՝ հետաքրքրվելով, թե ինչի մասին են երազում այսօր նրանք: