Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի մեկնաբանել «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի գործունեությունը 30 օրով կասեցնելը:
«Չեմ կարող մեկնաբանել, քանի որ մենք չենք եղել դադարեցնողը, որոշումը մենք չենք կայացրել: Ավելի մանրամասն երևի պետք է մեկնաբանություն ուզել որոշումը կայացնողից»,- ընդգծել է նախարարը:
Նա խորհուրդ է տվել «Սեպուհ-1» ավտոմեքենաների արտադրության մասին տեղեկանալ դրա մասին հայտարարած Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից:
«Ի՞նչ է «Սեպուհ-1»-ը: Մեքենան մեր դաշտում չէ: Կարող է բարձր տեխնոլոգիական լուծումներ օգտագործվում են մեքենայի արտադրության մեջ, բայց դա մեր դաշտը չէ»,- նշել է նախարարը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով կասեցրել էր «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի գործունեությունը՝ «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումների ընթացքում հնչած արտահայտությունների պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում։