ՊԵԿ-ը տուգանել է ընկերությանը 6 900 000 միլիոնով՝ ոչնչացման ենթակա մսի փոխարեն այլ ապրանք վերացնելու համար, հայտնել է ՊԵԿ-ը:
Քանի որ ներմուծված 25,5 տոննա հավի կրծքամսի խմբաքանակը համապատասխան մարմնի կողմից իրացման թույլտվություն չի ստացել, հայտարարգրվել է ոչնչացման: Պարզվել է, որ մսամթերքի մի մասն ընկերությունը փոխարինել է այլ կենդանիների ոսկորներով, դատարկ տուփերով։ Հավի կրծքամսից 15 տոննա 840 կգ քաշով ոչնչացման ենթակա կրծքամիսն, առհասարակ, առկա չի եղել:
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ-ը կազմել է արձանագրություն: Ընկերությունը տուգանվել է Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 308-րդ (Առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը, ինչպես նաև կորցնելը) և 316-րդ (Ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը) հոդվածների հատկանիշներով թույլ տված խախտումների համար: