Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցը կայացել է Լավրովի նախաձեռնությամբ։
«Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են իրավիճակը Անդրկովկասում՝ հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լավրովը տարածաշրջանային ներկա իրավիճակը քննարկել է նաև Բայրամովի հետ։