Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հասանովը ցավակցություն է հայտնել 2023 թվականի դեկտեմբերի 22-23-ը Իրաքի հյուսիսային շրջանում քրդերի հարձակման հետևանքով Թուրքիայի ԶՈւ զինծառայողների մահվան կապակցությամբ և աջակցություն հայտնել Թուրքիայի զինված ուժերին։