Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում, գրում է shamshyan.com-ը։
Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ գյուղից մինչև Սպիտակի ոլորաններ՝ մոտ 15 կմ, որտեղ չեն կարողանում տեղաշարժվել 700-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ավտոբուսներ, պարեկները ծառայություն են անցկացնում ոտքով, 250-ից ավելի ավտոմեքենաներ դուրս են բերվել ձնակույտերից։
Կայքի հաղորդմամբ՝ պարեկները ժամանակավորապես արգելում են բեռնատարների շարժը, քանի որ նրանք խցանում են առաջացնում ձյան ու սառույցով պատված ճանապարհներին։ Նշվում է, որ նշված ճանապարհը սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանքներ չեն կատարել, ճանապարհը ձնից մաքրելու, մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
Ավելի վաղը ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր Հանրապետությունում փակ և դժվարանցանելի ճանապարհների մասին։