Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Առաջարկությունների փաթեթը, որի վրա մենք աշխատել ենք շուրջ մեկ ամիս, ուղարկվել է Հայաստան»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն իրատեսորեն է վերաբերվում խաղաղության գործընթացին, բայն պետք է հասկանալ, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծումը չէ։
«Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Սրանք առնվազն պայմաններ են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման համար»,- հավելել է նախարարը։
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը փոխանցել է խաղաղության պայմանագրի առաջարկները և սպասում է Ադրբեջանի պատասխանին։