Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 21-ին,հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Նույն օրն Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ իբր «խաղաղ բանակցություններում լճացումը» կապված է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի պատասխանի բացակայության հետ։