Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները երկու ոսկե մեդալ են նվաճել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանն ու ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանն առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու դարձել են խաղարկության հաղթողներ՝ արժանանալով ոսկե մեդալների:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել խոցասուսերակիրներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը, ինչպես նաև ճկասուսերակիրներ Գագիկ Մորիկյանը և Ասյա Մնոյանը: