2023 թվականի ընթացքում ՀՀ Ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հատնում են, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և դրանք հայտնաբերելու ուղղությամբ։
Ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։