ՌԴ-ից ուղարկված դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այն ունի պարզ նպատակ՝ դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննություն անցած լինի, և դա ստանդարդ ընթացակարգ է՝ դպրոց մուտք գործող ցանկացած նյութի համար։ Հատկապես հաշվի առնելով, որ մենք այս տարվանից նոր չափորոշիչը ներդնում ենք բոլոր դպրոցներում, այն դասագրքերը, որոնք ուղարկված էին, բնականաբար, պետք է անցնեին փորձաքննություն, որպեսզի հասկանայինք, թե որքանով են համապատասխանում մեր չափորոշչին»,- ասել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ իրենք համապատասխան եզրակացությունն արդեն ուղարկել են այդ կառույցներին և դասագրքերի բաշխումն իրականացված է։ Խոսքը վերաբերում է ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերին։
Մանրամասները՝ տեսանյութում։