Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզը, Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև այլ անվանի ֆուտբոլիստներ մասնակցել են ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Բ կարգի դասընթացներին, տեղեկացնում է ՀՖՖ լրատվության բաժինը։
Ֆեդերացիան հայտնում է, որ քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում ստացել են իրենց դիպլոմները և արտոնագրերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Պաշտոնին հավակնում էր նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։ Ձայները բաշխվել էին 20։3 հարաբերակցությամբ՝ հօգուտ Մելիքբեկյանի։
Հայ առաջատար ըմբիշները չեն մասնակցի Զինվորականների աշխարհի առաջնությանը
Հայաստանի ըմբշամարտի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու Զինվորականների աշխարհի ռազմական առաջնությանը, հայտնել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի, Եվրոպայի...