Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք նաև աջակցում ենք Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։ Ինչպես նաև պարոն Փաշինյանի կողմից ներկայացված այն նախագիծը, որը ներկայացվել է որպես «Խաղաղության խաչմերուկ», մենք ողջունում ենք այդ գաղափարը և պատրաստ ենք երթուղու զարգացման համար հետևողական լինել»,- նշել է Իրանի ԱԳ ղեկավարը՝ հավելելով, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության։
Ինչ վերաբերում է այսօրվա պաշտոնական հանդիպումների օրակարգին, Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Այսօր մենք շատ կարևոր քննարկումներ ենք ունեցել Արարատ Միրզոյանի հետ և շատ կարևոր հանդիպում ենք ունեցել պարոն Փաշինյանի հետ։ Տարբեր տեսանկյուններից քննարկումներ ենք ունեցել Թեհրանի և Երևանի միջև համագործակցության մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում։