ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «խաղաղության և համերաշխության ճաշի» է հրավիրել 17 տարբեր երկրների և 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր ամանորյա ճաշի էի հրավիրել մեր երկրում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում բնակվող 17 երկրի ներկայացուցիչների՝ ճապոնացի, չինացի, ուդի, հնդիկ, պարսիկ, հորդանանցի, ռուս, ուկրաինացի, ֆիլիպինցի, եզդի, գանացի, նիգերիացի, սիրիացի, ասորի, մոնղոլ, քուրդ, իրաքցի, վրացի, հույն, հրեա, իտալացի, ֆրանսիացի, բելառուս, ամերիկացի, լեհ, գերմանացի, եգիպտացի։ Ստացվեց «Խաղաղության եւ համերաշխության ճաշ»՝ մաղթանքներով, լավ երաժշտությամբ, պարերով ու կենացներով»,- գրել է նա։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 16-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 16-ի կեսօրից հետո սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։...