2023 թվականը չնայած մեզ՝ հայերիս համար բավականին դժվար տարի էր, սակայան մեր քաղաքացիների մեծ մասը հույսը չի կորցնում: Հավատում են, որ այսքան կորուստներից հետո 2024 թվականն ավելի լավը կլինի։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ն էր նրանց համար 2023 թվականը և ի՞նչ սպասելիքներ ունեն 2024-ից։
Մեր հայրենակիցների երազանքների հիմնական մասը ոչ թե անձնական է, այլ համամարդկային. նրանք խաղաղության մասին են երազում։
«2023-ը բոլորիս համար շատ վատ տարի էր, ցանկանում եմ խաղաղություն լինի, և բոլոր երիտասարդներն ուրախ լինեն», «2023 թվականն այդքան էլ լավը չէր, բայց, կարծում եմ, որ 2024-ը խաղաղության տարի կլինի, ամեն դեպքում` սպասելիքները մեծ են», «2023-ը հայ ժողովրդի համար սարսափելի տարի էր, 2024 թվականին հույս ունեմ, որ գոնե մի լավ բան կլինի», «2023-ն այդքան էլ լավը չէի համարի, կուզեի, որ 2024-ն ավելի լավը լինի՝ խաղաղության, միասնության առումով»,- հարցմանը մասնակից մեր քաղաքացիներն այսպես էին բնութագրում 2023 թվականը և 2024 թվականից իրենց սպասելիքները։
Մեկ այլ քաղաքացի էլ նշում է, որ ինքը լավատես է, ամեն ինչ պետք է թողնել անցած տարում և առաջ շարժվել․ «Արցախի կորուստը մեծ էր, բայց էլ չպետք է հիշենք։ Այդ սին խոսքերը՝ վա՛յ Արցախը, հերիք է, 30 տարի այդ խոսքերով ապրեցինք, աշխարհին չկարողացանք համոզել, որ Արցախը մերն է, դրա համար մենք քարկոծվում էինք։ Այսուհետ մենք ապրելու ենք մեր Հայաստանով՝ երջանիկ ու շատ լավ է լինելու»,- նշեց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։