Կան որոշ տարածքներ են, որոնք Ադրբեջանն է նախանշում և կան տարածքներ, որոնց մասին մենք ենք խոսում, տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ անկլավների հարցի լուծումը ենթադրում է կամ միաժամանակյա կամ հետագա գործընթացներ։
«Գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ․ այդ տարածքները որոշակի նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը հանվեն և այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց։ Մեկը փոխանակումն է, մյուսը՝ դեմարկացիան ու դելիմիտացիան։ Երբ սահմանների դեմարկացիա, դելիմիտացի տեղի ունենա, կարելի է այդ ամբողջ փաթեթով հարցը դիտարկել»,- նշել է նախարարը։
Սանոսյանի խոսքով՝ նախարարությունը մեծ ներգրավվածոթւոյւն ունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ճանապարհների, երկաթգծերի, էլեկտրահաղորդման գծերի, գազամուղների հետ կապված։
Նա ավելացրել է, որ միջազգային կառույցների մի շարք գործընկերներ այդ թվում՝ Հայաստանի տարբեր բանկային դոնոր կազմակերպություններ, մեծ հետարքրություն են ցուցաբերում ծրագրի նկատմամբ և պատրաստակամություն են հայտնում ներգրավվելու շինարարական աշխատանքերին։
Մանրամասները՝ տեսանյութում