Ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը, որում Հայաստանի շախմատիստներից մրցանակային տեղ է զբաղեցրել Ռոբերտ Հովհաննիսյանը, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
«Ռոբերտը վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Պետրոսյանը վաստակել է 12.5 միավոր: Մանուել Պետրոսյանը՝ 12 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լևոն Արոնյանը վաստակել է 14 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը, իսկ առաջնության հաղթող է դարձել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով 21 հնարավորից վաստակել է 16 միավոր:
Առաջնությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-30, մասնակցում էին 45 երկրների 206 շախմատիստներ: