Քննչական կոմիտեից հաստատել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել է, որ այս պահին նա ազատ է արձակվել արգելանքից։
Նա հայտնել է, որ Արզաքանցյանի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել։
«Փամփուշտների հայտնաբերման դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս պահին կատարվում են գործողություններ՝ պարզելու հայտնաբերված փամփուշտների օրինական կամ անօրինական լինելու հանգամանքը»,-հավելել է ՔԿ խոսնակը։
Աբրահամյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ Արզաքանցյանի նկատմամբ քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել, իրականացվում է նախաքննություն»,-հավելել է Աբրահամյանը։
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, մամուլում լուրեր էին տարածվել, որ դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Տիգրան Արզաքանցյանին։