Հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը Ռուսաստանից անցել է Հայաստանին, հայտնում է ТАСС-ը։
Հայաստանը ողջ տարվա ընթացքում նախագահելու է նաև ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
Խոսելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն ընկալում է որպես տնտեսական ասոցիացիա, որը չունի աշխարհաքաղաքական օրակարգ: