Վերջին 6 տարիներին ՀՀ տարածքով թռիչքներ իրականացնելու համար Ադրբեջանը Հայաստանին վճարել է ավելի քան 476 000 եվրո, ի պատասխան Armenia Today-ի հարցման՝ հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար Միքայել Զալինյանը։
Նա տեղեկացրել է, որ 2023 թվականին Ադրբեջանը ՀՀ օդային տարածքով թռիչքներ իրականացնելու համար Հայաստանին վճարել է 90․081,71 եվրո։
Ըստ կոմիտեի տրամադրած վիճակագրության՝ Ադրբեջանը ՀՀ տարածքով թռիչքներ իրականացնելու համար ամենաշատը վճարել է 2022-ին՝ 144․795, 81 եվրո։
Վերջին 6 տարիներին Ադրբեջանը համեմատաբար ավելի քիչ է վճարել 2020-ին՝ 2․194,46 եվրո։
Քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ 2021-ին այդ գումարը կազմել է 37․326,22 եվրո։ 2018-ին Ադրբեջանը թռիչքների համար Հայաստանին 101,37 եվրո է վճարել, 2019-ին՝ 100, 40 եվրո։