Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։ Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում:
Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական ուղերձ էր հղել նաև ՀՀ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 188-ի։