Հայկական Van Ardi Estate Red Blend 2019 գինին ընդգրկվել է տարվա 50 լավագույն գինիների ցանկում՝ 50 դոլարից ցածր արժեքով, ըստ Bloomberg-ի ցանկի։
«Եթե երբևէ չեք փորձել հայկական գինի, ապա ձեզ հաճույք կպատճառի այս օրգանական կարմիր գինին, որը պատրաստվել է ամերիկացու կողմից, ով ժամանել է 2008 թվականին գինեգործության երազանքն իրականացնելու համար»,- գրել է ամսագիրը:
Bloomberg-ի գինու և ալկոհոլային խմիչքների սյունակագիր Էլին Մակքոյը նշել է, որ Արենիի, Հաղթանակի և Միլագ խաղողի տեսակների համային խառնուրդի հետ մեկտեղ, Վան Արդիում կան նաև համեմունքների, կարմիր մրգերի և կակաոյի նրբերանգներ: Գինին արժե 26 դոլար։
Ընտրությունը կազմելու համար Մակքոյն ընտրել է 3243 գինի 21 երկրներից՝ Van Ardi Estate Red Blend-ը դասելով «գինու սիրահարներ և անսովոր» կատեգորիայի մեջ:
2024 թվականին Հայաստանը կհյուրընկալի UNWTO համաշխարհային գինու զբոսաշրջության ութերորդ ֆորումը։ Նախկինում Forbes-ը նշել էր հինգ հայկական բուտիկ գինեգործարաններ, որոնք խորհուրդ է տալիս այցելել՝ ելնելով նրանց գինիների յուրահատկությունից, համից և խառնուրդից, խմորման և հնեցման եղանակներից և միայն մեկ կումով գինեգործության պատմությունը պատմելու կարողությունից: Simpe wine news-ը խոսել էր նաև հայկական գինիների ակնառու օրինակների մասին։