Armenia Today-ի խմբագիրները շնորհավորում են ընթերցողների Սուրբ Ծնունդը և մաղթում խաղաղություն, լույս և հավատ։
Հարգելի ընթերցող, 2023 թվականը լի էր իրարանցումներով, հիասթափություններով և կորուստներով: Շնորհակալություն այս տարի մեզ հետ մնալու համար:
2024 թվականին բոլորին մաղթում ենք բարի լուր, ոգեշնչում և հոգևոր ուժ, որպեսզի հաղթահարեն խոչընդոտները, վախերը, ինչպես նաև կարողանան փոխվել ու փոխել իրենց շրջապատող աշխարհը դեպի լավը։
Մենք կփորձենք շարունակել օպերատիվ և անաչառ կերպով հաղորդել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հավաստի տեղեկատվություն։
Թող այս տարին ավելի բարի լինի Հայաստանի հանդեպ և խաղաղություն ու ներդաշնակություն բերի յուրաքանչյուր ընտանիքին, իսկ աշխարհասփյուռ հայերը միմյանց վերաբերվեն պակաս կատեգորիկ և սկսեն ներդաշնակ աշխատել՝ հարգելով բոլորի աշխատանքը։
Հաջողություն, առողջություն և խաղաղություն: