ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 5-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով՝ կազմելով 405.22 դրամ։ Եվրոյի փոխարժեքն իջել է 1.88 դրամով և կազմել 442.26 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ՝ ավելանալով 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.77 դրամ՝ նվազելով 2.32 դրամով։