Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից, այս մասին այսօր որոշում է ընդունել կառավարությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ:
Հունվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Շրջայցի ընթացքում մի շարք նորակառույց մարզադահլիճներում ու դպրոցներում վարչապետն արձանագրել էր բազմաթիվ բացթողումներ: Հաջորդ օրը կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվեցին պաշտոնից: Այսօր վարչապետն Արմավիրի մարզում էր, որտեղ ևս մի շարք շինարարակական բացթողումներ ու թերություններ է նկատել: