Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում (նախկին Twitter) հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը:
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի՝ իրենց հողից վտարված փախստականների հետ են, ովքեր այս երեկո այս տոնը նշում են իրենց տներից հեռու»,- գրել է դեսպանը։