Ճանապարհային դեպարտամենտը հայտնել է Հայաստանում փակ ու դժվարանցանելի ճանապահների մասին։ Նշվում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 9։40-ի դրությամբ, Գորիսի, Գավառի, Սևանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում, Տիգրանաշեն-Ջանգակատուն ճանապարհահատվածին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Ապարանի տարածաշրջանում բուք է։ Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, հայտնել են դեպարտամենտից։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: