ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Facebook-ի իր էջում գրել է ԱԽ քարտուղարը:
Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
ՀՀ ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն:
2023թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները: