Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում խորհրդի անդամների և տնօրենի վաղաժամ պաշտոնից ազատումը եղել է կատարված մոնիթորինգից հետո։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Դեռևս անցած տարվա սկզբին հետազոտություն էր արվել և գաղտնիք չէ, որ որոշ խնդիրներ էին բարձացվել, որոնք վերաբերում էին հաշվետվողականությանը, թափանցիկությանը և կորպորատիվ կառավարման մակարդակին, որից հետո կառավարությունը 2023 թվականի մայիս ամսին ընդունեց որոշում, որով փոխվեց մանդատը, կազմակերպչական կառուցվածքի վերաբերյալ հնարավորությունները, նաև թե ինչպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի խորհրդի կազմը»,-ասաց նախարարը։
Քերոբյանի խոսքով՝ եղել են քննարկումներ ANIF-ի մենեջմենթի հետ․ «Եղել է իրենց 2022 թվականի տարեկան հաշվետվությունների քննարկում, և մենք համարել ենք, որ դա ճշգրիտ չի արտացոլում ANIF-ի ֆինանսական արդյունքը։ Դրա վերաբերյալ դիտողություններն ուղարկել ենք իրենց, որից հետո կոլեգիալ որոշում է կայացվել, որ ժամանակն է լինեն փոփոխություններ ANIF-ի մենեջմենթում»։
Հունվարի 7-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։