Հունվարի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Պետքարտուղարության ներկայացուցչի նախորդ այցը Հայաստան տեղի էր ունեցել 2023 թվականի դեկտեմբերին։ Բոնոյի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ Երևանը դրական է արձագանքել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու ԱՄՆ պետքարտուղարի առաջարկին։