Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2023 թվականին դեղերի շրջանառության, բժշկական օգնության և սպասարկման ոլորտներում խախտումներ է արձանագրել, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
Նա հայտնել է, որ օրենքի խախտումներով չգրանցված դեղեր են ներմուծվել և իրացվել։
«2023-ին տնտեսվարողները 460-500 մլն դրամ տուգանք են վճարել։ Բացի այդ, ունենք բացառիկ դեպք․ 2023-ի ստուգման արդյունքում արդեն 2024-ին մեկ տնտեսվարող 850 մլն դրամ տույժի է ենթարկվել։ Բժշկական օգնության և սպասարկման մասով լիցենզավորման պահանջների խախտումներ, բժշկների մոտ համապատասխան հավաստագրման բացակայություն է արձանագրվել»,- հայտնել է Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։