Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնել է 34-ամյա կրթության նախարար Գաբրիել Ատալը՝ դառնալով երկրի պատմության մեջ նախարարների կաբինետի ամենաերիտասարդ ղեկավարը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
«Գաբրիել Ատալը վարչապետ է նշանակվել Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո»,- հայտնում է հեռուստաալիքը։ Այժմ նա պետք է Մակրոնին առաջարկներ ներկայացնի նոր կաբինետի ձևավորման համար։
Իր կարիերայի սկզբնական տարիներին Ատալն ակտիվ էր Սոցիալիստական կուսակցությունում (PS) և եղել է Առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենի կաբինետի անդամ (2012-2017): Այնուամենայնիվ, 2016 թվականին նա միացել է Էմանուել Մակրոնի ստեղծած En marche (այժմ՝ Վերածնունդ) կուսակցությանը՝ հետագայում դառնալով նրա մամուլի քարտուղարը։
Ատալը Մակրոնի կառավարությունում իր առաջին պաշտոնն ստացել է 29 տարեկանում։ 2018 թվականին նա նշանակվել է Էդուարդ Ֆիլիպի կառավարությունում Ազգային կրթության և երիտասարդության նախարարին կից պետքարտուղարի նորաստեղծ պաշտոնում։
Ատալը չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը. նա հարաբերությունների մեջ է Վերածնունդ կուսակցության ղեկավարի հետ: