2024 թվականի հունվարի 11-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ այն կանցկացվի համաձայն ՖԻԴԵ-ի շախմատային կանոնների, շրջանաձև մրցակարգով՝ 10 մասնակիցներով։
Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքարյանը, ինչպես նաև Դավիթ Տիրատուրյանը:
Կանանց առաջնությանը կմասնակցեն գրոմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Արփինե Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաև Պոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը և Մարիամ Խաչատրյանը: