ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարներ Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին և նշել, որ երկուստեք կառուցողական մոտեցման դեպքում հնարավոր է հասնել խաղաղության։
«Չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին՝ Հայաստանի Հանարապետությունը վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները»,- ասել է նախարարը։
Միրզոյանն անդրադառնալով Հունաստանի պատվիրակության այցին՝ նշել է, որ Հայաստանն իր խաղաղ ձգտումների համար աջակցության կարիք ունի։
«Ձեր այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես ունենք այդ համերաշխության և աջակցության կարիքը»,- ընդգծել է Միրզոյանը։
Նա նաև հայտարարել է Հունաստանի հետ հետևողական երկխոսությունը շարունակելու մտադրության մասին։
«Մենք նախանշեցինք այս տարվա համար մեր գործողությունները, յուրօրինակ ճանապարհային քարտեզ՝ կարելի է ասել, բարձրաստիճան պաշտոնական այցելություններից սկսած՝ ավարտած տարբեր ոլորտներում միջոցառումներով»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։