Հայկական գինի «Voskevaz Karasi Collection Voskehat 2017»-ը ներառվել է Decanter-ի վարկածով աշխարհի 100 լավագույն գինիների ցանկում, հայտնում է «Ոսկեվազ» գինու գործարանը Ֆեյսբուքում։
«Ոսկեվազի գինին առանձնացել է ևս մեկ հաղթանակով՝ ճանաչում ստանալով Decanter-ի «OffBeat of 2023» կատեգորիայում, որին մասնակցում էին 35 յուրօրինակ գինիներ ամբողջ աշխարհից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գինու գործարանի մեկ այլ ապրանք՝ «Հաղթանակ» գինին, ընդգրկվել է Ամերիկյան Beverage Trade Network-ի «իդեալական տոների համար» 25 խմիչքների վարկանիշում։
2024 թվականին Հայաստանը կհյուրընկալի UNWTO համաշխարհային գինու զբոսաշրջության ութերորդ ֆորումը։ Նախկինում Forbes-ը նշել էր հինգ հայկական բուտիկ գինեգործարաններ, որոնք խորհուրդ է տալիս այցելել՝ ելնելով նրանց գինիների յուրահատկությունից, համից և խառնուրդից, խմորման և հնեցման եղանակներից և միայն մեկ կումով գինեգործության պատմությունը պատմելու կարողությունից: Simpe wine news-ը խոսել էր նաև հայկական գինիների ակնառու օրինակների մասին։