Գեղասահքի ռուսաստանցի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը դարձել է 2023 թվականի «Տարվա մարզուհի»՝ ըստ РИА Новости Спорт-ի ընթերցողների։
Նշվում է, որ 16-ամյա Պետրոսյանը, ով նախորդ տարվա դեկտեմբերին դարձել է ՌԴ չեմպիոն, «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն, երկրորդ տեղում է գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Վիկտորյա Լիստունովան (5929), իսկ Եվրոպայի 2021 թվականի ռիթմիկ մարմնամարզության չեմպիոն Լալա Կրամարենկոն երրորդն է (2561):
«Տարվա մարզիկ» անվանակարգում հաղթել է 26-ամյա Հաջիմագոմեդովը (21029), ով անցյալ տարի Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ Ռուսաստանի հավաքականը հանդես էր գալիս ազգային դրոշի ներքո, ոսկե մեդալ էր նվաճել։ Երկրորդ տեղն զբաղեցրել է Օլիմպիական խաղերի դահուկավազքի եռակի չեմպիոն Ալեքսանդր Բոլշունովը (15043), երրորդ տեղը՝ ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Զաուրբեկ Սիդակովը (4728):
Ադելիա Պետրոսյանը 2023 թվականի դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել՝ կարճ և ազատ ծրագրերում վաստակելով 246,53 միավոր։ Պետրոսյանը նաև 2022 թվականի գեղասահքի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 2021 թվականի պատանիների ազգային առաջնության արծաթե մրցանակակիր։ 2023 թվականի նոյեմբերին նա գրավել էր առաջին տեղը Ռուսաստանի Գրան Պրիի ընդհանուր հաշվարկում։