Ստեֆան Սեժուրնեն դարձել է Ֆրանսիայի արտգործնախարարության նոր ղեկավարը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս նշանակման մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը։
Նա կփոխարինի Կատրին Կոլոննային, ով 2022 թվականի մայիսից գլխավորում էր ֆրանսիական դիվանագիտությունը։
2022 թվականի սեպտեմբերից Սեժուրնեն ծառայում է որպես նախագահական «Վերածնունդ» կուսակցության գլխավոր քարտուղար, որը նա ներկայացնում է նաև Եվրախորհրդարանում 2019 թվականից։ 2014 թվականից նա հանդես է գալիս որպես Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդական, ով այն ժամանակ զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
Ստեֆան Սեժուրնեն Ֆրանսիայի գործող վարչապետ Գաբրիել Աթտալի «զուգընկերն է»։