Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Գերատեսչությունից հայտնում են, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի և Կոտայքի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում (բուք է), Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ, Աշտարակ, Ապարան, Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն: Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է։
Ծառայությունից հաղորդում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։