Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով աղբյուրին:
Վարչապետը թիմակիցներին նախազգուշացում է տվել՝ ով համարձակվի ներգրավվել կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, ամենայն խստությամբ պատժվելու է:
Ըստ հրապարակման՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նիստեր է անում ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հայտնում են, որ այս հանդիպումներին Նիկոլ Փաշինյանի մյուս սիրելի թեման կոռուպցիան է, նիստերի ժամանակ խոսում է այդ երևույթն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին:
«Վարչապետը զգուշացրել է՝ կոռուպցիայի համար մեղադրվողներին ներում-բեկում չի լինելու, հեռացվելու են թիմից ու խստորեն պատժվելու:Հավանաբար, ՔՊ-ականներն արդեն չափերն անցել են, հարստացել մեծ տեմպերով, դրա համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նախազգուշացնել»,- եզրակացնում է թերթը:
2023 թվականի նոյեմբերի 23-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներին մոտ ապագայում սպասվում են «զտումներ»՝ միջին օղակի պաշտոնյաների կալանավորումներ։ Հրապարակումը նշել է, որ միջին կալիբրի պաշտոնյաների կձերբակալություններով մի կողմից ցույց կտան, թե չեն հանդուրժում անգամ կոռուպցիոներ թիմակիցներին, մյուս կողմից՝ կփորձեն իրենց ընկած վարկանիշը բարձրացնել։