ԶԼՄ-ները հայտնել են Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհից տուժած առաջին քաղաքացու և հրդեհի բռնկման երեք վարկածների մասին, գրում է РБК-ն։
Նշվում է, որ հրդեհի հետևաքով 22-ամյա աղջիկ է տուժել, որին հիվանդանոց են տեղափոխել սուր ինհալացիոն թունավորմամբ և արմունկի սալջարդով: Վիճակը բավարար է, և բժիշկները նրան թույլ են տվել տուն գնալ։
РБК-ն, հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի իր աղբյուրներին, հայտնել է, որ հրդեհի բռնկման առաջին վարկածն անհայտ անձանց կողմից դրսից կրակի աղբյուր մտցնելն է, երկրորդը՝ էլեկտրացանցի վթարային աշխատանքը, երրորդը՝ կրակի հետ անզգույշ վարվելը։
Հունվարի 13-ին Wildberries-ի Սանկտ Պետերբուրգի պահեստային համալիրում հրդեհ էր բռնկվել, փլուզման մակերեսը կազմել է մոտ 50 հազար քառակուսի մետր։ Wildberries առցանց ռիթեյլերի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ պահեստը պատկանում է ընկերությանը։ Նրանք տեղեկացրել են, որ վաճառողներին կփոխհատուցեն ապրանքի ինքնարժեքը։