Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Կազմվել է քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- ասվում է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Հունվարի 14-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Ցղունի գյուղի տարածքում ձնահյուսի տակից ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին 2003 թվականին ծնված զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին, որի հետ կապը եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում կորել էր հունվարի 13-ին։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: