ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտներին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի վերաբերյալ վերջին զարգացումները, հայտնում են Անվտանգության խորհդից։
Քննարկումը տեղի է ունեցել Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպման շրջանակում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:
Ավելի վաղ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը քննարկել էին Երևանի և Բաքվի հարաբերությունները։
Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին։ Հանրային հեռուստաընկերության եթերում Գրիգորյանը հայտարարել էր, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպման շուրջ համաձայնություն կա։